ԱշխարհԿարևոր

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում Է Բելառուսի նախագահի ընտրություններում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Այս նախնական տվյալները հրապարակել Է երկրի Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան: «Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել Է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 90,90 տոկոսը»,- ասել Է նա:

Աննա Կանոպացկայան ապահովել Է ընտրողների 1,68 տոկոսի պաշտպանությունը, Սերգեյ Չերեչենը հավաքել Է ձայների 1,13 տոկոսը, Անդրեյ Դմիտրիեւն ունի 1,04 տոկոս ձայն: Բոլորի դեմ արտահայտվել Է քվեարկողների 6,02 տոկոսը: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 84,23 տոկոս: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում Է, որ նախագահի ընտրություններում քվեարկության արդյունքներն գզալիորեն չեն տարբերվի նախնական արդյունքներից, հայտարարել Է Երմոշինան:

«Չեմ կարծում, թե արդյունքներն Էական կերպով կփոխվեն»,- ասել Է նա: Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում Է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները հայտարարել օգոստոսի 14-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker