ՏեսանյութերՔաղաքականություն

Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: Ուղիղ հեռարձակումը վերնագրված է՝ «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին…»:

Նա նշել է, որ այս հիվանդության վերաբերյալ բազմաթիվ հարցեր հենց սկզբից պարզ չէին:

«Կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան՝ արդյո՞ք դիմակն օգնում է բոլորին, արդյո՞ք այն դեղը, որ այսօր հայտարարվում է, որ ազդում է, վաղը չի հերքվելու, արդյո՞ք կա կրկնակի վարակում, արդյո՞ք ախտանշաններ չունեցողները վարակում են, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա և նմանատիպ բազում հարցեր: Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել»,- ասել է Թորոսյանը:

«Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker