Սպորտ

«Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերգեյ Շևչուկի, Մաքսիմ Ժեստոկովի և Արտակ Եդիգարյանի հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: 

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019 թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019 թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018 թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker