ԿարևորՀասարակությունՔաղաքականություն

Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

<<Քոչարյան Անդրանիկը Սերժ Սարգսյանի վերջին տեսաուղերձները կոչել է «կիսաբաց լուսամուտ»։Հայ հասարակությանը այլեւս հայտնի է, որ գործող թափթփուկային խունտայի ինտելեկտուալ մակարդակը «կարգին հաղորդումներից» եւ «կիսաբացներից» այն կողմ չի անցնում։Դե բարոյազրկության մասին էլ չխոսեմ։ Աղետի գոտու վրա ձեռքեր տաքացրածը խոսում է բանակի սպառազինությունից, 96-ին Երեւանը տանկերով լցրածը՝ մարտի 1-ից եւ այլն։Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի, որ սրանց պաշտոնավարման գարշահոտից երկիրս լիարժեք օդափոխվի։ Ինչ վերաբերում է տեսաուղերձներում երեւացող բակին, ապա այդտեղ աճող բույսերը գոնե թթվածին են արտադրում, ոչ թե նրա նման պետական պաշտոններ զբաղեցնում>>:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker