ԲիզնեսԿարևորՎերլուծություններ

Օստապ Բենդերին մոտիվացնող քայլերը՝ հայկական իրականության մեջ

«Նոր Հայաստանում» տեղի ունեցող իրադարձություններն ու գործողությունների զուգորդված շղթան կարծես հետևողականորեն անտեսում և ետին պլան է գցում դիտավորյալ սննկացումներին զարկ տվող՝ պատկան մարմինների անհեռատես քայլերը։ Հայաստանի հանրապետությունում այլոց կողմից դիտավորությամբ սննկացման ուղղի տանող հսկայական ձեռնատիրական գործունեություն իրականացնող ընկերություններից մեկը՝ «Դոնմալ» ՍՊԸ-ն, որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում , զբաղվում է մսամթերքի ներկրմամբ և մեծածախ վաճառքով, այսօր կանգնած է օրհասական խնդրի առաջ, սակայն որևիցե կերպ պատկան մարմինների կողմից ոչ մի օժանդակություն օրենքի կիրառման տեսանկյունից չի ստացել, եթե ոչ հակառակը։ «Դոնմալ» ՍՊԸ-ի և «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ի միջև 02.07.2019 թվականին կնքվել է պահատվության պայմանագիր։ «Դոնմալ» _ի կողմից ներկրված սառեցման ենթակա մսամթերքը պայմանագրի համաձայն պահատվության է հանձնվել «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ին: 19.08.2019թ. «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել և ի պահ հանձնված «Դոնմալ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքը, որի շուկայական արժեքը կազմել է՝ 157.187.250/ հարյուր հիսունյոթ միլիոն հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ գումար ամբողջությամբ փչացել է: 2019 թվականի օգոստոսի 19–ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 185–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործոթյան հատկանիշներով 2019 թվականի օգոստոսի 27–ին Երևան քաղաքի դատախազության դատախազի կողմից հարուցվել է թիվ 63201419 քրեական գործն ու ուղարկվել նախաքննության կատարման, որը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն։ «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ն իր անշարժ գույքով երաշխավորել է «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկը, որը կազմել էր մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև 2019 թվականի, փետրվարի 28_ին «Տորնադո» ՍՊԸ դիմել է ներկայացրել ՀՀ Սնանկության դատարան՝ ընդդեմ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ_ի՝ ձեռնարկությունը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 2019 թվականի ապրիլի 8-ի վճռով «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ ճանաչվել է սնանկ: «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ պարտավորությունը «Տորնադո» ՍՊԸ նկատմամբ կազմել է 1.328.177 ՀՀ դրամ: Ուշադրության է արժանի այն, որ մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար պարտավորություն ունեցող կազմակերպությունը սնանկ է ճանաչվել 1.328.177 ՀՀ դրամ պարտավորությունները չկատարելու համար: «Տորնադո» սահմանափակ պատասանատվությամբ ընկերությունը՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ սնանկ ճանաչելու համար 500.000 ՀՀ դրամ պետական տուրք է վճարել ինչը անտրամաբանական է՝ 1.300.000 ՀՀ դրամը ետ ստանալու համար 500.000 ՀՀ դրամ ծախս կատարելը: 2020 թվականի հունիսի 28_ին ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական վարչությունից: Ցավոք, պատկան մարմինների գործելաոճում կարծես հետաքրքրություն անգամ չի առաջանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում տեղի ունեցող հրդեհների հետևում թաքնված իրական պատկերը բացահայտելու հարցում։ Եվս մեկ անգան փաստում ենք, որ ուշադրության է արժանի այն, որ մոտ 4.000.000 ԱՄՆ դոլար պարտավորություն սպասարկող կազմակերպությունը, կարող է սնանկ ճանաչվել մոտ 2500$ պարտավորությունները չկատարելու պատճառով և շատ արագ սնանկության գործընթացով վաճառել գույքը։ Հավաստի աղբյուրներից ելնելով «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 9/2 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է «ՍԿԱՅ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի անվամբ: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «ՍԿԱՅ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում գրանցվել է 12.02.2020 թվականին և կարճ ժամանակ անց գնել ք.Երևան, Արշակունյաց պողոտա 9/2 հասցեի անշարժ գույքը: Կարծես «ՍԿԱՅ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում հենց դրա համար է ստեղծվել: Կարելի է կարծել, որ մատնանշված հանգամանքը փոխկապակցված է «Ամստեր Ֆլաուերս» ՍՊԸ-ի սնանկության, «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ-ում առաջացած հրդեհի, ինչպես նաև <<Տորնադո>> ՍՊԸ-ի հետ, հանգամանքը կարող է հաստատվել կամ հերքվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում։ Տպավորություն է, ասես «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ_ն իր հետ համագործակցող ընկերությունների (որոնք ծանր ֆինանսական վիճակում են գտնվում հրդեհի պատճառով) և պետական բյուջեի հաշվին, ամեն տարի Երևանի կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են խոշոր և բավականին շքեղ հրավառություններ։ Իսկ ո՞վ պետք է պատասխան տա «հրավառության հետևանքով» սննկացած կազմակերպությունների համար։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker