ԿարևորՀասարակություն

Տիգրան Քեոսայան. Նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ նաև այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի

«Բավականին երկար էի պայքարում հույզերիս դեմ, որոնք ինձ մոտ հայտնվեցին Փաշինյանի 2005 թ–ի սարսափազդու հոդվածի ընթերցումից հետո։ Բոլոր խոսակցություններն այն մասին, իբր դա Փաշինյանը չի գրել, և իրականում հոդվածը 2011 թվականին նրա անվան տակ հրապարակել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ կա հոդվածի սքրինը։ Կաշխատեմ զուսպ լինել։ Դա սարսափելի դժվար է, բայց կաշխատեմ։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի աղքատացման, նվաստացման և ատելության պետք է ժողովրդին հասցրած լիներ Հայաստանի նախորդ իշխանությունը, որպեսզի այդ իսկ ժողովուրդն իր ձեռքերով իշխանության բերեր մի մարդու, որն ունակ էր նման բան գրելու:

Հայաստանի՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 35%–ը որպես իր առաջնորդ է ընտրել մի մարդու, որը կոչ է արել մոռանալ ինքներս մեզ, մոռանալ, թե ով ենք մենք և որտեղից, մարդու, որը կոչ է արել թքել նախնիների գերեզմաններին։ Հուսադրում է, որ հենց 35%–ն, այլ ոչ թե ժողովուրդն, ինչպես սիրում են կրկնել նրա «մանկլավիկները», սակայն դա էլ է չափազանց շատ։ Նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ նաև այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի՝ նրան խորհրդարանական ամբիոնը տրամադրելով։ Հավանաբար, այն նույն պատճառով, որով փակում էր ռուսական դպրոցները Հայաստանում՝ Արեւմուտքում ինչ–որ մեկին ցույց տալու համար, որ իր մոտ ամեն ինչ ժողովրդավարական հիմքերի վրա է:

Շարունակել է ստել և թալանել սեփական ժողովրդին։ Իսկ հետո՝ իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածություն՝ Սարգսյանի անձեռնմխելիության դիմաց։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Քոչարյանի կալանքի ֆոնին, որը մարտի 1-ին կատարել է իր սահմանադրական պարտականությունները, ոչ ոք ձեռք չի տալիս Սարգսյանին։ Խնամքով սափրված Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել և աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից և ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ։

Վատագույն դեպքում՝ բակի տղաների կողմից ամենօրյա ծեծ և հետագա կյանք հոգեբուժարանում։ Ես, ի դեպ, վստահ եմ, որ Փաշինյանին մանկությունում հաճախ են ծեծել և տեղին են ծեծել։ Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ, մարդիկ են, որոնց կանայք հաճախ չեն տվել, և նեղացրել են բակի երեխաները։ Մեծանալով շրջապատի վրա մշտական նեղվածության մեջ՝ նրանք այդ զգացմունքը սուբլիմացնում են ցանկացած իշխանությունների դեմ մշտական և հաճախ անիմաստ պատերազմի զգացումով։ Ժողովուրդը նրանց սովորաբար «աբիժնիկ» է ասում»,-եզրափակել է  նա>>,- ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին նման գրառում է կատարել ռեժիսոր Տիգրան Քեոսայանը :

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker