ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

  Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում կազմակերպել Արամավիրի մարզի Մրգաշատ համայնքում: Ընդ որում այն կազմակերպվում է համայնքի ղեկավար Գևորգ (Մանվել) Դանիելյանի ղեկավարած բոլոր տարիներին՝ սկսած 2002 թ.-ից: Այս տարի ևս բացառություն չեղավ. ապրիլի 5-ին տոնական տրամադրություն էր տիրում համայնքում: Ներկա էին նաև Արմավիրի մարզի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը և Սահակ քահանա Մարտիրոսյանը՝ համայնքի հոգևոր հովիվը: Միջոցառումը տեղի ունեցավ համայնքի մշակույթի տան դահլիճում: Բանաստեղծական խոսքի ասմունքով, երգ ու պարով ելույթ ունեցան համայնքի երաժշտական դպրոցի սաները:

Համայնքի կողմից, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, ամեն տարի համայնքի տատիկներին տրվում են ծաղիկներ և այնպիսի նվերներ, որոնք օգտագործվում են կենցաղում: Այս տարի նվեր ստացան էլեկտրական թեյնիկներ՝ 362 հատ:

Բավականին մեծ տպավորություն էր թողել միջոցառումը համայնքի տատիկների վրա, որոնցից շատերը եկել և մասնակցում էին տոնական միջոցառմանը: Համերգային ծրագրի ընթացքում նրանցից ոմանք անգամ հուզվեցին իրենց նվիրված երգի, ասմունքի ժամանակ: Չէ՞ որ շատ համայնքներում դա չի իրականացվում: Մինչդեռ ուշադրության կենտրոնում պետք է պահել բոլորին, հատկապես տարեցներին:

Ի դեպ, խիստ կարևոր է գյուղական համայնքներում միջոցառումների անցկացումը, հատկապես մշակութային կյանքի ակտիվությունը պահպանելը: Ամենատարբեր ենթակառույցների զարգացմանը զուգընթաց պետք է ուշադրություն դարձնել համայնքներում մշակութային կյանքի տարածմանն ու զարգացմանը, քանի որ մշակութային միջոցառումներ անցկացնելով մարզերում, համայնքներում՝ մեկ անգամ ևս կարևորվում է մեր երկրի համաչափ զարգացումը:

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->