ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԿ-ՆԵՐԻՆ ՀՐԱՎԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ

Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար:
From: 

Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM
Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ
To:

Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,

Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային 
ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան Խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» 
թեմայով։

Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը 
հաստատել մինչև ապրիլի 1-ը՝ զանգահարելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով 011513230 և 
011513336 հեռախոսահամարներով: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ 
հղումով՝ https:// goo.gl/dGdr6N

Խնդրում եմ այս նամակը տարածել մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ 
հասարակական կազմակերպությունների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու Խորհրդարանական 
լսումներին:

Հարգանքով՝
Մարիա Կարապետյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19
Հեռ․ +374 11 513328

 

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->