ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ԵՐԵՒԱՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՍԱՆԱՎԻԱՑԻԱՅԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ

Այսօր Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին այսօր ցերեկը հայտարարեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողը, ով 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Մոտ երկու ժամ անց Հովհաննիսյանը նոր գրառում կատարեց` հայտնելով, որ արդեն տեղափոխել են Երևան։

Տեղեկացանք, որ ուղղաթիռով Երևան տեղափոխումը կազմակերպելու հարցում ՊՆ-ն դիմել է առողջապահության նախարարությանը, որ նախարարությունը տրամադրի վերջերս ձեռք բերված սանիտարական նշանակության ուղղաթիռը այդ նպատակով, ինչն էլ կատարվել է։ Սկզբում ուղղաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» հիվանդանոցում, ապա նրան տեղափոխել են Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ։

© Website developed by Vardan Hoveian

Վերև

-->