31 /Մայիս 2019

Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհեց Հովհաննես Այվազովսկու անունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիմֆերոպոլի օդանավակայանին շնորհել Է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Համապատասխան հրամանագիրը հարպարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետեւյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը»,-ասված Է փաստաթղթում: Համապատասխան հրամանագիրն ուժի մեջ Է մտնում դրա ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


 

Կարդալ ավելին

30 /Մայիս 2019

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք:

Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջև բարեկամության և սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար:

Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:

Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը և ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում»,- ասված է վարչապետ Փաշինյանին հղված ուղերձում:

Կարդալ ավելին

16 /Մայիս 2019

Huawei-ը մեկնաբանել է ընկերությունը սեւ ցուցակ մտցնելու ԱՄՆ որոշումը

Չինական հեռահաղորդակցային սարքավորումների ամենախոշոր արտադրող Huawei-ը ասել է, որ ԱՄՆ անհիմն սահմանափակումներն ընկերության հանդեպ չեն օգնի Վաշինգտոնին անվտանգություն ստանալ եւ ավելի ուժեղ դառնալ, Ամերիկան ստիպված է լինելու օգտվել ավելի թանկ եւ պակաս անվտանգ այլընտրանքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Huawei-ը մտցնել սեւ ցուցակ։ Նրա 70 մասնաճյուղերը նույնպես կհայտնվեն սեւ ցուցակում «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության պատճառով»։

«Եթե ԱՄՆ-ը սահմանափակի Huawei-ին, դա չի օգնի նրան ձեռք բերել ավելի մեծ անվտանգություն, ինչպես եւ ԱՄՆ-ն ավելի ուժեղ չի դարձնի։ Դա կստիպի նրան օգտվել ավելի ցածրորակ ու ավելի թանկ այլընտրանքից, հայտնվել 5G ցանց կերտող երկրների վերջում»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Huawei-ը հայտարարել է, որ դա վերջնարդյունքում կանդրադառնա ամերիկյան ընկերությունների եւ սպառողների շահերի վրա։

«Սահմանափակումները նաեւ անպատշաճ ոտնձգություն են Huawei-ի իրավունքների դեմ եւ լուրջ իրավաբանական հարցեր են առաջացնում»,- ասվում է հայտարարությունում։

Huawei-ն, այնուամենայնիվ, պատրաստ է կապ պահպանել ԱՄՆ կառավարության հետ՝ իր արտադրանքի անվտանգության երաշխիքների ապահովման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրամանագիր էր ստորագրել՝ «ազգային արտակարգ դրության» ռեժիմ հայտարարելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների հետ կապված։ Առեւտրի նախարարին հանձնարարվել էր արգելել գործարքները, որոնք անընդունելի վտանգ են ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության կամ ԱՄՆ բնակիչների անվտանգության համար։

Կոնկրետ երկրներ եւ ընկերություններ հրամանագրում չեն նշվում, բայց համարվում է, որ այն ուղղված է նախեւառաջ Չինաստանի եւ Huawei ու ZTE ընկերությունների դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ կխոչընդոտի Huawei-ի սարքավորումների օգտագործմանը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում 5G սերնդի սարքավորումների ստեղծման գործում։

Կարդալ ավելին

08 /Ապրիլ 2019

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թ․ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, սկսած Անկարայի կողմից ռուսական սպառազինությունների գնումից մինչեւ ռուսական տիպի ատոմակայան Թուրքիայում կառուցումն ու էներգետիկան։ Անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիական կարգավորմանը։

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ․ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Սոչիում տեղի ունեցած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ լիակատար անկախ պետություններ աշխարհում պարզապես գոյություն չունեն, եւ ժամանակակից աշխարհում փոխկախվածությունն է տիրապետում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Անկախությունն ու ինքնիշխանությունը մոտ հասկացություններ են»,- նկատել է Պուտինը, շեշտելով, որ բացարձակ անկախ պետություններ, լինեն մեծ կամ փոքր, պարզապես գոյություն չունեն, քանի որ ժամանակակից աշխարհը փոխկախվածությունների աշխարհ է։ «Եվրոպայում օրինակ, Եվրախորհրդարանը ավելի շատ է բոլորի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնում, քան ԽՍՀՄ-ն էլ ժամանակին կայացնում»,- հավելել է Պուտինը։

Կարդալ ավելին

07 /Փետրվար 2019

ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՓԼՈՒԶՎԵԼ Է 6-ՀԱՐԿԱՆԻ ՇԵՆՔԸ

Առնվազն երկու մարդ է զոհվել եւ եւս վեցը վիրավորվել Ստամբուլի Կարտալ թաղամասում տեղի ունեցած շենքի փլուզման հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Փլուզման հետեւանքով մարդկային կորուստների եւ վիրավորների մասին լուրը հաստատել է նաեւ Ստամբուլի կուսակալ Ալի Երլիքայը։

Հայտնի է, որ փլուզված շենքի 14 բնակարաններում հաշվառված է 43 մարդ։ Փրկարարական գործողությանը մասնակցում է արտակարգ ծառայությունների եւ բուժաշխատողների 500 հոգանոց բրիգադը։ Իրավապահները սկսել են հետաքննություն, պարզելու փլուզման պատճառները։ «Հյուրյեթն» էլ հաղորդում է, որ վեցհարկանի շենքը փլվել է հզոր պայթյունից հետո։

Կարդալ ավելին

Շատ դիտվածները

Թրամփը կսկսի խոցել ռուսական ինքնաթիռները. Սեմյոն Բաղդասարով

Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սիրիայում առաջարկված անվտանգության գոտիները կարող են անհարմարություններ պատճառել ռուսական ավիացիային: Այս մասին նա ասել է НСН-ի հետ զրույցում: «Սա պատասխանն է մեր այն լավատեսներին, ովքեր կարծում են, թե Թրամփի իշխանության գալով ինչ-որ բան կփոխվի: Նա կարող է ավելի հեռուն գնալ եւ այդ անվտանգության գոտիներում արգելել էր ավիացիայի թռիչքները, դրանք համարել հակաօրինական: Նույնիսկ կարող է համարել անօրինական սիրիական ավիացիայի թռիչքները»,- ասել է Բաղդասարովը` հիշեցնելով, որ հունվարի քսանհինգին ԱՄՆ նախագահ Թրամփը ABC News-ի հետ զրույցում առաջարկել էր ստեղծել անվտանգության գոտիներ Սիրիայում: 

Նշենք, որ նշված հարցազրույցում Թրամփը սխալ էր համարել ԵՄ միգրացիոն քաղաքականությունը եւ ասել, որ ինքը նման կերպ չի վարվ :

Հին Հոդվածներ

© Website developed by Vardan Hoveian

Վերև