06 /Հունիս 2019

Այսօր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է. միլիարդատեր հայը` թռչող գորգի վրա

1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ) ծնվել է Քըրք Քըրքորյանը: Սերում է 1890թ. Խարբերդից (Արևմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զբաղվում է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: Առաջին խոշոր հատկացումը` 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.` եռապատկելով «Ձմեռ 1993-1994» վառելանյութի և ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար: 2001թ.-ից նրան պատկանող «Լինսի» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է (27.05.2004թ.): Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով: 

Կարդալ ավելին

31 /Մայիս 2019

Բրիտանական և հայկական զինվորական նվագախմբերի համատեղ համերգ Երևանում

Հունիսի 3-ին, ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգը։

Կարդալ ավելին

15 /Փետրվար 2019

Հովհաննես Գալստյանը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ զրույցի ձայնագրությունը

Հացադուլ հայտարարած կինոռեժիսով Հովհաննես Գալստյանն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ ունեցած ձայնագրությունը՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար հատկացված գումարները փոխանցելու վերաբերյալ:

Ստորեւ ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը.

Լիլիթ Մակունց - Այսօր չորեքշաբթի է, ճի՞շտ է։

Հովհաննես Գալստյան – Այո։

Լիլիթ Մակունց - Երկու օրյա ժամկետում ես կխնդրեմ, որ իրավաբանները բոլոր փաստաթղթերը հավաքագրեն։

Րաֆֆի Մովսիսյան - Եվ տան համապատասխան բանին չէ՞։

Լիլիթ Մակունց - Այո։ Տալիս եք համապատասխան եզրակացություն կինոկենտրոնին:

Մարինե Զաքարյան-Տիկին Մակունց, մի բան էլ կա․․․

Լիլիթ Մակունց-Եվ ես այստեղից արդեն չկամ։

Մարինե Զաքարյան - Տիկին Մակունց ջան, մի բան էլ կա, եթե մենք ժամանակացույց, եթե մենք էդ 55 միլիոնը ֆիքսում ենք, մենք ունենում ե՞նք ժամանակացույց, արդեն ըստ մեր արտադրական պլանի։

Շուշանիկ Միրզախանյան - Պարտադիր, պարտադիր։

Լիլիթ Մակունց - Նայեք, էսպես, ես կառաջարկեմ նաեւ, որպեսզի կինոկենտրոնը իր դիրքորոշումը այդ առումով նույնպես հայտնի։ Այսինքն, չգիտեմ 20, 15, 10:

Րաֆֆի Մովսիսյան - Փուլային երեւի։

Շուշանիկ Միրզախանյան - Այո այո։ Այո այո։

Լիլիթ Մակունց - Ասենք հունվարի վերջին 20 միլիոնը։

Մարինե Զաքարյան - Այսինքն ըստ մեր աշխատանքների, հա էլի։

Րաֆֆի Մովսիսյան - Ձեզ հարմար:

Շուշանիկ Միրզախանյան - Ձեզ պետք ա հարմար լինի:

Հովհաննես Գալստյան - Հիմա մենք ձմեռային նկարահանումներ ունենք:

Շուշանիկ Միրազախանյան - Մարինա ջան, ուրեմն ձե՛զ պետք ա հարմար լինի, դու՛ք եք տալու ժամանակացույցը, ոչ թե կինոկենտրոնը։

Մարինե Զաքարյան - Ըստ մեր արտադրական պլանի եւ ժամանակացույցի:

Շուշանիկ Միրզախանյան - Արտադրական պլանը Պարտադիր պարտադիր:

Րաֆֆի Մովսիսյան - Էկեք թող էս փուլը ավարտվի, հասկանաք ոնց ենք անում, մանացածը:

Լիլիթ Մակունց - Մնացածը կորոշվի էլի, հա։ Էդ դուք ինքներդ կխոսեք, հա։

Շուշանիկ Միրզախանյան - Ուղղակի որ չեք աշխատել մեզ հետ պայմանագրով, այ հիմա էս տարվա բոլորը իրենք են ներկայացնում։

Մարինե Զաքարյան - Ուրեմն, նախարարի հանձնարարությամբ երկօրյա ժամկետում պայմանագրի գոնե ընդհանուր:

Լիլիթ Մակունց - Նայեք հիմա էսպես ենք անում, երկօրյա ժամկետում, ուրբաթ օրվա մինչեւ աշխատանքային օրվա վերջ, պետք ա պատրաստ լինեն էդ իրավաբանական բոլոր հիմքերը։ Իրավաբանական հիմքերը եւ եզրակացությունը ներկայացվում է կինոկենտրոնի տնօրենին, ես այլեւս չկամ այս հատվածում, քանի որ արդեն ճանապարհային քարտեզը կա, ես այլեւս գոյություն չունեմ։ Իրականում դա․․․

Շուշանիկ Միրզախանյան - Այս աշխատանքի մեջ։

Լիլիթ Մակունց - Այո, այո։ Դուք պետք է էդ ամբողջը կարգավորեք այլեւս։ Սա, ես որպես նախարար իրականում ես չպետք է զբաղվեի այս գործառույթով, տիկին Միրզախանյան։ Դուք վերցնում եք իրավական փաստաթղթերը, տեսնում եք համապատասխանում են, համապատասխանությունից հետո կազմում եք ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված տեղեկացնում եք բուլղարական եւ գերմանական կողմին, եւ խնդրում եք, որպեսզի հետաձգվի եւս 12 ամսով։ Էդ պարագայում դիմում եք, ֆինանսական առումով նաեւ պետք ա արդեն մենք հավելյալ դիմենք, որպեսզի կինոկենտրոնին փոխանցվի մյուս տարվա համար։ Դա արդեն մենք ենք անում։ Դա արդեն մոնիթորինգի վարչության հետ պիտի քննարկենք։

Հովհաննես Գալստյան - Էդ նամակը Բուլղարիային ու Գերմանիային շատ կարեւոր ա։ Ես կբերեմ հասցեները։

Շուշանիկ Միրզախանյան - Պետք ա ինձ տաս էդ ամեն ինչը, ես ասեմ դու ոչ մի բան չես ներկայացրել Հովիկ։

Հովհաննես Գալստյան - Իրանց շնորհակալություն եմ ուզում ասենք։

Շուշանիկ Միրզախանյան - Ու էս վիճակը եկել ա դրանից։

Լիլիթ Մակունց - Լավ մի հատ բան ասեմ, որ հետո էլ շփոթմունք չառաջանա էլի տիկին Միրզախանյան։ Դրանից հետո դուք աշխատում եք մոնիթորինգի հետ բյուջեի հետ կապված եւ գտնում, լուծում էդ մեխանիզմը։ Դրանից հետո, էդ պայմանգրերը, միեւնույն ժամանակ, դրանից հետո չէ, միեւնույն ժամանակ կազմում եք պայմանագիր, իրավական առումով համապատասխանեցնելով Հովհաննես Գալստյանի հետ եւ աշխատում եք։

Հիշեցնենք, որ «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել ֆիլմի հանդեպ ստանձնած պարտավորությունները եւ չի հավաքվել նկարահանման համար անհրաժեշտ նվազագույն գումարային շեմը:

Նշենք նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարությունների վերաբերյալ:

 

Կարդալ ավելին

11 /Փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

«Հարգելի պարոն Էլբակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,-ասված է ուղերձում։

Կարդալ ավելին

08 /Փետրվար 2019

Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Երուսաղեմի հայկական խեցեղենը  պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: «Jerusalem Post» կայքի հոդվածում այս մասին  գրում է Էլազար Նուդելը:

Հեղինակը ներկայացնում է 6 կետից բաղկացած ցուցակ, որն ըստ նրա պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:

«1922 թվականից հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված երեւույթ դարձավ Երուսաղեմում:  Հայկական կավե ամանների ծաղկազարդ նախշերը դարձան Երուսաղեմի արհեստի այցեքարտը»,- նշվում է հոդվածում:

Աղբյուրի հաաձայն՝ իսրայելական ազգային պարը, հրեական շոֆար ծիսական հոգեւոր երաժշտկան գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, հնգամատյանի ընթերցումը եւ համիրյան հարսանեկան ծեսը նույնպես պետք է ընդգրկվեն ցանկում:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ-ն եւ Իսրայելը պաշտոնապես դուրս եկան ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ): Նրանց խոսքով՝ դուրս գալու պատճառը Իսրայելի նկատմամբ կանխակալ վերաբերմունքն էր:

Կարդալ ավելին

12 /Հոկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։

Կարդալ ավելին

Շատ դիտվածները

Վրացական իմաստուն խոսքեր. Երբ ագռավը վարդ է գտնում, իրեն սոխակ է երեւակայում

Բառը նետ է, արձակեցիր, էլ ետ չես բերի։

Այնտեղ, որտեղ չեն լսում, կորում է ճշմարտությունը։

Առանց դառը ճաշակելու, քաղցրության համը չես գնահատի։

Գողին 3 օր արահետը թաքցրեց, 30 օր՝ սարերը, սակայն այնուամենայնիվ նրան գտան։ Մեծ ծառը ուժեղ քամի է սիրում։

Կրակը խոտի մեջ չես թաքցնի։

Երբ ագռավը վարդ է գտնում, իրեն սոխակ է երեւակայում։

Մեկ օր իշխանության եկավ, հարյուր մարդու գլխատեց։

Երջանկությունը երեք անգամ կթակի դուռդ, եթե չբացես, կգնա ուրիշի մոտ։ Արծիվը երկու ձագից ավելի չի ունենում։

Ով չգիտի՝ ինչպես աշխատել, նրա համար աշխատանքը երբեք չի ավարտվում։

Ով նախանձում է ուրիշի երջանկությանը, իրենը չի տեսնի։ Քնածին օձն անգամ չի խայթում։

Մարդը ծովում փրկվեց, կաթիլի մեջ խեղդվեց։

Մեկ կայծից մեծ ծառեր են այրվում։

Հիմարը կորցնում է, խելացին՝ վերցնում։

Գայլը, որ ինձ վնաս չի տալիս, եթե ուզում է թող հազար տարի ապրի։

Քարը ծանր է, երբ իր տեղում կանգնած է, հենց շարժեցիր՝ կթեթեւանա։ Մարդն ավելի շուտ հավատը կթողնի, քան սովորույթները։

Չկծան շունը հեռվից է հաչում։

Մարդը սրտով է հզոր, ծառն՝ արմատներով։

Յոթ սատանա մարդուն այդքան չեն վնասի, որքան ինքն իրեն։

Մեծ առագաստները միայն ուժեղ քամին կարող է շարժել։

Հարստությունը մեղք է Աստծո առաջ, աղքատությունը՝ մարդկանց։

Գայլին գայլի պես դիմավորիր, աղվեսին՝ աղվեսի։

Կարողացար մեղք գործել՝ կարողացիր նաեւ ապաշխարել։

Ուժը եկավ, ճշմարտությունը դռնից դուրս գնաց։

Այնտեղ, որտեղ սեր չկա, ուրախություն էլ չի լինի։

Այն, ինչը քոնը չէ, շեմից ներս չի մտնի։

Նա, ով ձիուց ընկել է, ավանակի վրա չի նստի։

Բարի խոսքը երկաթյա դարպասներ կբացի։ 

Հին Հոդվածներ

© Website developed by Vardan Hoveian

Վերև