11 /Փետրվար 2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:

«Մեծարգո պարոն Ազարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»,-ասված է ուղերձում:

Կարդալ ավելին

07 /Փետրվար 2019

«Ռեալն» ու «Բարսան» հաղթողին կորոշեն Մադրիդում

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայությունում ամեն ինչ դեռ կարող է պատահել: Երեկ՝ փետրվարի 6-ին, Բարսելոնայում կայացած խաղում հաղթող չեղավ: Թիմերը մեկական գոլի հեղինակ դարձան:  

Թեեւ այս խաղում գոլերը քիչ էին, սակայն այն անցավ հետաքրքիր ու դիտարժան պայքարում: Մադրիդի «Ռեալն» արագ առաջ անցավ հաշվի մեջ: 6-րդ րոպեին գնդակի գեղեցիկ խաղարկումից հետո այն դարպասն ուղարկեց Լուկաս Վասկեսը: Առաջին խաղակեսում «արքայական ակումբը» կարող էր նաեւ ավելացնել առավելությունը, սակայն ինչ-որ բան խանգարում էր. մի քանի դեպքում դա իր թիմի գոլին մասնակցած երիտասարդ հարձակվող Վինիսիուսի գործողություններն էին: Նա փորձում էր խաղն իր վրա վերցնել, օգնել, սակայն հակառակն էր ստացվում:

«Կապտանռնագույնները» հաշիվը հավասարեցրին 2-րդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին: Հերթական գրոհներից մեկի ընթացքում «Ռեալին» նախ փրկեց դարպասապահ Կեյլոր Նավասը, ապա մյուս հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, հայտնվեց Մալկոմի մոտ, որն էլ պատասխան գնդակը խփեց:

Գոլից մի քանի րոպե անց կատալոնցիների կազմում փոխարինման մտավ Լիոնել Մեսսին, որը մի փոքր վնասվածք ուներ ու նախազգուշական նկատառումեներով մնացել էր պահեստայինների նստարանին: Նրա մասնակցությամբ մի քանի վտանգավոր գրոհներ եղան, սակայն արդյունավետ չավարտվեցին: Հանդիպման վերջնամասում հյուրերին կարող էր հաղթանակ բերել Գարեթ Բեյլը, սակայն չկարողացավ օգտվել մրցակցի պաշտպանությունում խառը վիճակից, եւ գնդակը դուրս եկավ անկյունային:

«Ռեալն» ու «Բարսան» այս խաղում հավասար էին ոչ միայն գոլերով, այլեւ մի քանի այլ վիճակագրական տվյալներով: Նրանք 3-ական անկյունային են իրացրել: Գրեթե նույն քանակությամբ են հայտնվել խաղից դուրս վիճակում. կատալոնցիները՝ 3, մադրիդցիները՝ 2 անգամ: Մոտ են նաեւ կորցրած գնդակների քանակով («Բարսան»՝ 116, «Ռեալը»՝ 115 անգամ): Նույն իրավիճակն է կանոնները խախտելու ցուցանիշի դեպքում. տանտերերը՝ 16, հյուրերը՝ 17 անգամ:  

Մրցակցի հարկի տակ խփած գոլը տեսական առավելություն է տալիս «Ռեալին», սակայն պարզ է, որ այս դիմակայությունում ոչինչ որոշված չէ: Նրանց միջեւ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: Այսօր կկայանա կիսաեզրափակիչ մյուս դիմակայության առաջին խաղը: «Բետիսը» կհյուրընկալի «Վալենսիային»:

Կարդալ ավելին

21 /Հունվար 2019

Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Ինստագրամում շնորհավորել է ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:

Օբամեյանգը նաեւ լուսանկարներ է հրապարակել Մխիթարյանի հետ՝  Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Արսենալում» գոլեր նշելու պահերից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ստացած ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները մարզասրահում անհատական ծրագրով: Սպասվում է, որ առաջիկա օրերին Մխիթարյանը կվերադառնա «Արսենալի» ընդհանուր խումբ:

Կարդալ ավելին

17 /Հունվար 2019

Գործող չեմպիոն Կուսրովան լքել է ՀՀ շախմատի առաջնությունը վատառողջ լինելու պատճառով

 

 Մարիա Կուրսովան լքել է Հայաստանի կանանց շախմատի 2019 թ. առաջնությունը: Երեկ՝ հունվարի 16-ին, նա չի ներկայացել 5-րդ տուրին, որտեղ մրցակիցը պետք է լիներ Աննա Խաչատրյանը: Նրա ամուսինը՝ Արման Փաշիկյանը, որն այս պահին ՀՀ տղամարդկանց շախմատի 2019 թ. առաջնության առաջատրն է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Մարիան վատառողջ է, այդ պատճառով էլ չի շարունակում:

Առաջնության սկիզբը Մարիայի մոտ այնքան էլ լավ չէր դասավորվել: 4 պարտիաներում նա 2 անգամ պարտվել էր, 2 անգամ էլ ոչ-ոքի խաղացել: Փաշիկյանը նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, սակայն չբացառեց որ վատ զգալը կարող էր ազդել նաեւ Մարիայի արդյունքների վրա:

Կուրսովան ՀՀ 2019 թ. առաջնության ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստուհին էր: Նա նաեւ ՀՀ գործող չեմպիոն էր: Այս պահին ՀՀ շախմատի կանանց առաջնության առաջատարը Մարիա Գեւորգյանն է:

Կարդալ ավելին

19 /Դեկտեմբեր 2018

Հաղթանակ,Նոկաուտ


Րոպեներ առաջ Գոռ Երիցյանը նոկաուտով ավարտեց իր 9-րդ մենամարտը ՝ ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ,ով իր տաս մենամարտերից 9-ը ավարտել էր ժամանակից շուտ։ Մեր մարզիկը հաղթանակ տոնեց 2-րդ ռաունդում եւ նվաճեց
World Boxing Organisation Youth Welterweight աշխարհի չեմպիոնի գոտին։
Շնորհավորում եմ Գոռին եւ ցանկանում բազում հաղթանակներ։

Կարդալ ավելին

Շատ դիտվածները

Մեսսիի հայրը ցանկանում է, որպեսզի թիմը գլխավորի Սամպաոլի՞ն

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին կապ է հաստատել «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ՝ վերջինիս՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը պարզելու համար: Տեղեկությունների համաձայն՝ արգենտինացի հարձակվողը անհանգստացած է իր թիմի գրանցած արդյունքներից: Մեսսիի կարծիքով՝ Սամպաոլին կատարյալ թեկնածու է «կապտանռնագույններ»-ի թիմը գլխավորելու համար: Մեսսի-ավագն իր հերթին տեղեկացրել է Սամպաոլիին, որ պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը: 

Հին Հոդվածներ

© Website developed by Vardan Hoveian

Վերև