03 /Հունիս 2019

«Սա տանելու է սոցիալական բունտերի». Սուրեն Պարսյան

ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կարծիքով՝ սա ռիսկային է, ու մի շարք խնդիրներ կարող են առաջանալ: Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի կիրառման արդյունքում կխաթարվի սոցիալական արդարությունն ու համերաշխությունը հասարակության մեջ:

«Համաձայն այս օրենքի նախագծի՝ առաջարկվում է ներկայումս գործող պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն՝ կիրառել  համահարթեցված դրույքաչափ: Այսինքն, եթե հիմա 23, 28, 36 տոկոս են դրույքաչափերը՝ կախված եկամտից, առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս: Այսինքն, շատ աշխատավարձ, եկամուտ ստացողը և քիչ աշխատավարձ ստացողը նույն չափով եկամտային հարկ են վճարելու: Սա անարդար, անազնիվ մոտեցում է, քանի որ սրա արդյունքում խաթարվում է սոցիալական արդարությունը և համերաշխությունը՝ հասարակության մեջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Պարսյանը:

«Ըստ Սահմանադրության՝ մեր երկիրը սոցիալական պետություն է, և այս դրույթից ելնելով՝ պետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ: Շատ ունեցողը հարաբերականորեն պետք է շատ վճարի, քանի որ պետությունը շատ ունեցողի համար կատարում է ավելի մեծ աշխատանքներ, մատուցում է ավելի մեծ ծառայություն, և այս տրամաբանությունը պետք է պահպանել հարկային դրույքաչափերի  հարկման ժամանակ:

Բացի այդ՝ այս և նախորդ կառավարությունները հռչակել էին ներառական տնտեսական աճի ապահովում,  որը ենթադրում է՝ այդ աճից պետք է օգտվի հասարակության մեծ մասը, իսկ հիմա փորձում են ներառականության նոր սահմանում տալ, ըստ որի՝ ներառականությունը դա հասարակության մեծ մասի  մասնակցությունն է, ինչը սխալ է:

Ներառականությունը ենթադրում է, որ այդ աճը պետք է բաշխվի հասարակության բոլոր անդամների միջև, և պրոգրեսիվ հարկային համակարգը հենց կոչված է ապահովել այդ բաշխումը: Մենք չենք կարող տնտեսությունը զարգացնել առանց հանրային բարիքների ներդրման: Կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով՝ ամեն ինչ թողնելով շուկային: Այսինքն, շուկան թող կարգավորի, թող բաշխի: Նորություն չեմ ասի՝ շուկան անարդարացի է բաշխում, և այս հարկային քաղաքականության հետևանքով  եկամուտների բևեռացվածություն է լինելու: Դրա վառ օրինակը Վրաստանն է, որը ԱՊՀ երկրներում առաջին տեղում է գտնվում: Մենք պետք է բացառենք նման հարկային օրենսդրության ընդունումը, սա տանելու է նաև սոցիալական բունտերի՝ եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի հետո»,- հավելեց նա:

Սուրեն Պարսյանը նկատեց՝ փորձում են ամբողջ ծավալով ներդնել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որ 2022 թվականից 500.000 դրամ ավելի աշխատավարձ ստացողները ոչ թե 5 տոկոս, այլ 10 տոկոս են վճարելու:

«Պետությունն առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտային հարկը՝ հետագայում կուտակայինը 10 տոկոսով ավելացնելու պայմանով: Այս մոտեցման արդյունքում բարձր աշխատավարձ ստացողները միանշանակ չեն շահելու: Կառավարությունը սա հիմնավորում է նրանով, որ կկարողանան այսպիսով բացահայտել ստվերը: Միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ կազմակերպություններ փաստում են, որ ուղղակի կապ դրույքաչափի և ստվերի միջև գոյություն չունի»,- նշեց նա:

Տնտեսագետը նաև շեշտեց՝ պետությունը բարձր եկամուտ ստացողներին զիջելով եկամտային հարկի հարցում, փորձում է պետբյուջե մուտքերն ապահովել փոքր ու միջին բիզնեսի հաշվին, ակցիզային հարկերի օգնությամբ։

Կարդալ ավելին

01 /Հունիս 2019

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ՔԱՋԱՐԱՆՈԻՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա տոնական միջոցառումը Քաջարանում մեկնարկեց պարային ֆլեշմոբով: Այնուհետեւ սկսվեց համերգային ծրագիրը՝ համայնքում գործող ստեղծագործական խմբերի մասնակցությամբ։ Միջոցառման ծրագիրը ներառում էր մանկական խաղեր՝ մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկարչություն, շախմատի մրցաշար, հյուրասիրություն՝ մանուկներին, մրցանակաբաշխություն։ Ընդգրկված էին մանկապարտեզի ու դպրոցական կրտսեր տարիքի բոլոր երեխաները։ Մանուկների օրը հագեցած էր անակնկալներով լի բազում հաճելի պահերով։

Կարդալ ավելին

01 /Հունիս 2019

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գրանդ Քենդիի» քաղցր նվերներն ու օգնությունը երեխաներին հունիսի 1-ի առթիվ

Ընկերությունը նվերներ է բաժանել Երևանի և մարզերի բոլոր մանկատներում բնակվող և բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաներին: Երեխաների օրը վերածվել է տոնի: Բացի այդ «Գրանդ Քենդին» նաև ընդհանուր առմամբ 20 մլն. դրամ է հատկացրել մանկատներին հրատապ կարիքները հոգալու համար: Մանրամասները` տեսանյութում: 

Կարդալ ավելին

31 /Մայիս 2019

Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ՀՀ ոստիկանություն

Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել էր արձանի թևը: Նրանք արձանը տեղափոխել են վերականգնելու: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է,որ պարբերաբար երեխաներ են խաղացել արձանի մոտ, բարձրացել վրան և հնարավոր է, որ թևը կարող էր վնասված լինել խաղացող երեխաների՝ պատահական դիպչելու հետևանքով: Արձանի մոտ խաղացող երեխաներին արձանագրել է նաև տարածքի տեսախցիկը: Տեսագրության ուսումնասիրմամբ պարզվել է, որ նրանց կողմից արձանը վնասելու դիտավորություն չի եղել: Այդ մասին հայտարարել է նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենը:

ՀՀ ոստիկանություն 


Կարդալ ավելին

16 /Մայիս 2019

Կենտրոնական բանկն այսօր շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դիմերեսին պատկերված է  հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

Դարձերեսին պատկերված է «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Կարդալ ավելին

01 /Մայիս 2019

Վարչապետը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:

Կարդալ ավելին

Շատ դիտվածները

Պաշտոնավարման 100 օրնէ ամփոփել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը

Լրագրողների հետ հանդիպմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, մեկ անգամ ևս կարևորելով, հանրության հետ շփումն ու համաքաղաքացիների հետ հանդիպումը՝ հոգ տանելով, որ ոչ մի քաղաքացի քաղաքապետարանից դժգոհ չհեռանա, ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Ըստ այդմ, բարեկարգման և կոմունալ տնտեսության ոլորտում հարյուր օրվա ընթացքում կատարված աշխատանքներից են քաղաքի թիվ 1 շենքի դիմացի այգու հիմնանորոգումը, գիշերային լուսավորության և լուսաթարթիչների համակարգի ամբողջական տեղադրումը: Իրականացվել է հինգ բազմաբնակարան շենքերի տանիքների ընթացիկ վերանորոգում, 650 մ գազաֆիկացում: Աշխատանքներ են տարվել 22 բազմաբնակարան շենքերի նկուղների ջրագծերի և կոյուղագծերի  վթարների վերացման ուղղությամբ: Ապամոնտաժվել են  մի շարք ապօրինի շինություններ, ասֆալտապատվել են փոսային հատվածները: Անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով՝ կենտրոնական և հարակից  տարածքներում կատարվել են գծանշումներ և տեղադրվել են լուսացույցեր: Կոմունալ տնտեսության, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որի շնորհիվ ձյան մաքրման աշխատանքները կատարվել են ճիշտ ժամանակին: Մաքրվել են ոչ միայն փողոցները, այլև՝ մայթերը: Յուրաքանչյուր մասիսցի կարող է վկայել այդ մասին:

Կարևորելով կանաչապատ քաղաք ունենալու գաղափարը՝ քաղաքում տնկվել է 1500-ից ավելի տնկի:

Մասիս քաղաքում մեծ ուշադրություն է դարձվում մարզական կյանքին: Առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր այն մարզիկները, ովքեր հասել են մեծ արդյունքների: Հետևողական աշխատանքներ են տարվում քաղաքի մարզական կյանքն առավել ակտիվ դարձնելու, մարզական խմբերում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու ուղղությամբ: Պատվոգրերի և դրամական խրախուսանքների են արժանացել  մրցանակային տեղեր զբաղեցրած մի շարք մարզիկներ:

Քաղաքի մշակութային կյանքը ևս անմասն չի մնացել քաղաքապետի ուշադրությունից: Այն նույնպես վերելք է ապրում: Քաղաքում գործում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական, ինչպես նաև գեղարվեստի դպրոցը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, կենտրոնական գրադարանը: Մեծ ոգևորությամբ նշվում են պետության և քաղաքի համար կարևոր բոլոր տոները, կազմակերպվում են մեծ միջոցառումներ, որոնց ընթացքում համապատսխանաբար նվերներ են հանձնվում:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքում գործում է  վեց մանկապարտեզ: Ընդ  որում՝ տասնյակ տարիներ շահագործվող մանկապարտեզների շենքերը անմխիթար վիճակում են, հատկապես վթարային է թիվ 3 մանկապարտեզը: Դավիթ Համբարձումյանը վստահեցրեց, որ մանկապարտեզները կվերականգնվեն, իսկ վթարային մանկապարտեզի երեխաները կտեղափոխվեն այլ մանկապարտեզներ: Առաջիկա ծրագրերի մեջ են ընդգրկված թիվ 2 և թիվ 1 մանկապարտեզների վերանրոգումը, իսկ Գերմանիայի Դաշնության դեսպանատան դրամաշնորհային ծրագրի  շրջանակներում կփոխվեն թիվ 7 մանկապարտեզի բոլոր պատուհանները: Նախատեսվում է նաև մանկապարտեզները համալրել նոր գույքով: Տեղեկացանք, որ քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով մանկապարտեզների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այդ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում սննդի անվտանգության, ինչպես նաև մատակարարման խնդիրները: Այդ վերահսկողությունը տվել է իր արդյունքը: Մշտական դիտարկումների շնորհիվ մի շարք մանկապարտեզներում հայտնաբերվել են սննդի անվտանգության պահանջների խախտման դեպքեր, որոնց հիման վրա կազմվել են արձանագրություններ, հայտարարվել են նկատողություններ, աշխատանքից ազատվել են իրենց պարտականությունների մեջ թերացողները:

Մասիսի քաղաքի բնակիչների սոցիալական խնդիրները նույնպես գտնվում են քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սրտացավությամբ մոտենալով յուրաքանչյուր բնակչի հոգսերին: Մշտապես ուշադրության են արժանանում զոհված ազատամարտիկների ընտանիքները: Յուրաքանչյուր հինգշաբթի իրականացվում է բնակիչների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը ստանում են համապատասխան լուծումներ:

Մեր հարցին, թե որոնք են այն խնդիրները, որոնք մտահոգում են Մասիսի քաղաքի բնակիչներին, Դավիթ Համբարձումյանը ընդգծեց աշխատատեղերի բացման հարցը: Նա միաժամանակ նշեց, որ գործազրկությունը հաճախ պատճառ է դառնում դրամական օգնության համար դիմել քաղաքապետարանին: Այս առումով աշխատաքներ են տարվում դրսից ներդրողներ գրավելու միջոցով քաղաքում աշխատատեղերի խնդիրը լուծելու ուղղությամբ:

Անդրադառնալով ընդհանուր հարկերի հավաքագրմանը՝ նա կարևորելով փաստեց, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ գրանցվել է 38,5% աճ: Ընդ որում՝ 34 անբարեխիղճ հարկատուների նկատամաբ կիրառվել է վարչական վարույթ, ինչը նախկինում չի իրականցվել՝ հանգեցնելով տարիների ընթացքում հարկերի կուտակմանը:

Չնայած կատարված մի շարք բարեփոխումներին, այնուամենայնիվ, Մասիս քաղաքում առկա են մի շարք խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում անհապաղ լուծում են պահանջում:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին՝ քաղաքապետ Դ. Համբարձումյանը ուրախությամբ փաստեց, որ մոտ ժամանակներում լուծում կստանա քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը: Առաջիկա ծրագրերից են մանկապարտեզների շենքերի վերանորոգումը, հանգստի տաղավարների տեղադրումը, բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի հիմնանորոգումը, թաղամասերի լուսավորության անցկացումը, փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը, Էներգախնայող լուսավորության արդիականցումը LED համակարգով:

Ի դեպ նշենք, որ քաղաքապետը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից, որի օտարումից ստացված գումարները կծախսվեն քաղաքի անապահով ընտանիքների երեխաների համար անվճար երթուղի կազմակերպելու նպատակով:

Հին Հոդվածներ

© Website developed by Vardan Hoveian

Վերև