ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 2 գերի

Հայաստան են վերադարձել 2 գերիներ։ Ըստ Sputnik Արմենիայի՝ Ադրբեջանին է փոխանցվել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևը։ Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Sputnik Արմենիան տեսանյութ է տարածել, թե վայրէջքից հետո «Էրեբունի» օդանավակայանում ինչպես են գերիներն իջնում ինքնաթիռից։

Ըստ լրատվականի՝ հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Նրանք են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ՊՆ-ն հայտնել էր, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker