Աշխարհ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանի Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker