Փետրվարի 14-ին ամերիկացի զինվորականները չորս հարված են հասցրել «Անսար-Ալլահ» շարժման խռովարար հութիների հականավային թեւավոր հթրիռներին եւ անօդաչուներին։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։
«ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ուժերը ինքնապաշտպանության նպատակներով հաջողությամբ չորս հարված են հասցրել յոթ հականավային թեւավոր հրթիռների, երեք անօդաչու թռչող սարքերի եւ մեկ անօդաչու վերջրյա սարքի Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում»,- նշվել է հայտարարությունում։