ՀասարակությունՔաղաքականություն

Ապարանի համայնքապետն ու ընտանիքի անդամները կանչվել են Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, նրա կինը՝ Սիրուն Սարգսյանը, դուստրը՝ Լիանա Եղիազարյանը, ծանուցումներ են ստացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վաչությունից և պետք է հիշյալ վարչություն ներկայանան օգոստոսի 18-ին։

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar.am հարթակից:

Հիշեցնենք՝ Եղիազարյանը ամբաստանյալի կարգավիճակ ունի․ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։

Գործը 2020 թվականից դատարանում է, վերջին դատական նիստը հունիսին էր, որը չի կայացել ամբաստանյալի չներկայանալու պատճառով։ 

Կարեն Եղիազարյան համայնքը ղեկավարում է արդեն 6 տարի՝ 2017 թվականից, հայտնի է որպես «Գնթունիք»-ի Կարեն (նա «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է):

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker