Ավելի քան 150 երկիր կմիանա COVID-19-ի պատվաստանյութին հասանելիություն ապահովող «COVAX Facility»-ին
Աշխարհի շատ երկրներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել՝ միանալու «COVAX Facility»-ին, որը կոչված է երաշխավորելու աշխարհի բոլոր երկրների համար COVID-19-ի պատավաստանյութերի հասանելիությունը. այն երկրների փոխարեն պատվաստանյութի ձեռքբերման բանակացություններ կվարի արտադրողների հետ:
Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի՝ «ԳԱՎԻ»-ի կայքը՝ 75 երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել՝ իրենց ժողովրդին և այլ ազգերին պաշտպանել՝ «COVAX Facility»-ին միանալու միջոցով: «COVAX Facility»-ն կոչված է երաշխավորելու աշխարհում COVID-19-ի դեմ պատվատանյութի արագ, արդար հասանելիության ապահովումը՝ աշխահի յուրաքանչյուր երկրի համար՝ լինի հարուստ, թե աղքատ: Այն 75 երկրները, որոնք պետք է ֆինանսավորեին պատվաստանյութերը իրենց սեփական պետական բյուջեներից, կմիանան ցածր եկամուտ ունեցող 90 երկրների, որոնց կարող են աջակցել կամավոր նվիրատվությունների միջոցով: Միասին, մինչև 165 երկրների այս խումբը ներկայացնում է աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը: Խմբի մեջ կան ներկայացուցիչներ բոլոր մայրցամաքներից, դրանք տարբեր եկամուտ ունեցող երկրներ են:
«COVAX- ը COVID-19- ի համաճարակի միակ գլոբալ ճիշտ լուծումն է », – ասել է ԳԱՎԻ պատվաստանյութերի դաշինքի գործադիր տնօրեն Սեթ Բերկլին: Նրա խոսքով՝ դա երկրների ճնշող մեծամասնության համար նշանակում է ստանալ դոզանների երաշխավորված բաժին և խուսափել հերթերից:
COVAX- ը ղեկավարվում է ԳԱՎԻ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի կողմից, որոնք համագործակցում են զարգացած և զարգացող երկրների պատվաստանյութերի արտադրողների հետ: COVAX- ը նպատակ ունի արագացնել COVID-19 պատվաստանյութերի մշակումը և արտադրությունը, ինչպես նաև երաշխավորել դրանց արդար հասանելիությունը աշխարհի յուրաքանչյուր երկրի համար:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ «COVAX Facility»-ն այլ կերպ ասած դաշինք է, այն կօգնի երկրների փոխարեն բանակցել պատվաստանյութ արտադրողների հետ : Եթե օրինակ քիչ ազգաբնակչություն ունեցող երկրները բանակցեն քիչ քանակով պատվաստանյութերի ձեռքբերման համար, միգուցե արտադրողները բարձր գներ առաջարկեն: «Իսկ «COVAX Facility»-ն միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ է պահանջելու ու երաշխավորված գներով տրամադրելու երկրներին: Այսինքն՝ հանդես է գալու որպես բանակցային կողմ, մասնակից բոլոր երկրների համար որոշակի քանակությամբ պատվաստանյութ է երաշխավորելու: Սրա նպատակն այն է, որ ոչ մի երկիր դուրս չմնա, հարուստ կամ արտադրություն ունեցող երկրները պատվաստանյութերի ամբողջ քանակությունը չգնեն և օրինակ ցածր եկամուտ ունեցող որևէ երկիր դուրս մնա»,-ասաց Սահակյանը:
Հայաստանը ևս հետաքրքրություն ցուցաբերած երկրներից մեկն է: