ԿարևորՀասարակություն

Արցախի ՊԲ հայտարարությունը

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքիբազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդահնուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վարժեցման դեմ միջազգային կոնվենցիա, միջազգային սովորութային իրավունք և այլն) համատարած ոտնահարումով։

Միաժամանակ իր պատերազմական հանցագործությունները կոծկելու կամ արդարացնելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին: Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker