ԿարևորՀասարակություն

Բոլոր հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել․Տոնոյան

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ֆբ-ում 5000 ընկեր ունեմ, 38.500 հետևորդ, ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, թե մի բան արեք, խնդրում ենք, միայն գրելով ու խոսելով չի լինի…..

Վաղը ժամը 14.00 և17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:

Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն….

Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է ՀԱՅԻ կողմից: 

Վաղը ժամը 14.00 – 17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»:

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker