ՄշակույթՏեսանյութեր

«Գյումրին ես եմ». Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ Մկրտիչ Արզումանյանի, Նազիկ Ավդալյանի եւ այլ հայտնի գյումրեցիների մասնակցությամբ

Երգիչ Վահագ Ռաշը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Գյումրին ես եմ» երգի հիման վրա։ Երգի երաժշտությունը ստեղծագործել է հենց երգիչը, իսկ խոսքերը գրել է Երվանդ Նազարեթյանը։ Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Մկրտչյանն է, որը հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել՝ այնտեղ նկարահանելով մի շարք հայտնի գյումրեցիների՝ Մկրտիչ Արզումանյանին, Նազիկ Ավդալյանին, Նառա Սանթոյանին, Վարագ Գեւորգյանին, Սամվել Սեւադային եւ այլ սիրված դեմքերի։ 

«Երգի ստեղծման պատմությունը սկսում է 2018 թվականից։ Երվանդին չէի ճանաչում, երբ զանգահարեց, ներկայացավ ու առաջարկեց իր գործերից մեկը երգի վերածենք։ Բանաստեղծություններից մի քանիսը կարդացի եւ զգացի, որ Գյումրու մասին գրված գործը կարող է դառնալ հետաքրքիր երգ»,-նշում Է Վահագ Ռաշը՝ հավելելով,-«Կար 2 տարբերակ՝ բարբառով ու գրական։ Այդ ընթացքում փորձեցի մի քանի անգամ, բայց չէր ստացվում։ Երվանդը պարբերաբար հարցնում էր, թե արդյոք ունե՞մ նորություն, բայց ասում էի, որ դեռ չի ստացվում։ 2019 թվականին էլի զանգահարեց ու ասաց, որ մի քանի օրից Գյումրու Սեւ բերդում ներկայացնելու է իր աշխատանքները ու լավ կլինի, եթե երգը պատրաստ լինի։ Ասացի, որ չեմ հասցնի երեւի, բայց կաշխատեմ։ Վերցրի կիթառն ու մի քանի րոպեների ընթացքում երգը ինչ-որ տեղից եկավ։ Երգը կատարեցի գրական տարբերակով։ Անցավ, գրեթե, 3 տարի, ու որոշեցի գործիքավորել։ Երվանդի հետ որոշեցինք երկու տարբերակները միքսել եւ ստանալ գրականի ու բարբառայինի միավորված տարբերակը»:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker