«Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ». Հովիկ Աղազարյանը
Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է. դուք դավաճան եք, դուք Հայաստանի դեմ եք կանգնած: Այս մասին ԱԺ-ի մուտքի մոտ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Պատգամավորն անցավ «դու» եւ արձագանքեց. «Ապացուցում ես, թե՞ ուրիշ ձեւով… Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ»:
Ակցիայի մասնակիցն էլ հակադարձեց. «Լակոտը դու ես ու քո տղեն»:
Հովիկ Աղազարյանը բռունցքը բարձրացրեց, որ խփի, սակայն ոստիկանները միջամտեցին:
«Նորմալ խոսա, պարգեւավճրներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման, մի հատ էլ հետս լակոտո՞վ ես խոսում»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Հովիկ Աղազարյանը հեռացավ այդտեղից, իսկ լրագրողի դիտարկմանը, թե իրենց մեղադրում են դավաճանության մեջ, նա ասաց. «Մեղադրանքները պետք է հիմնավորել: Թող դիմեն իրվապահ մարմիններին, հիմնավորեն եւ երբ որ հիմնավորեն, թե ով է դավաճանը, դատաստանը ես կանեմ»: