ԿարևորՀասարակություն

Դավիթ Գալստյանը կրկին կկալանավորվի

Gorcararhayeli.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը Դավիթ Գալստյանին՝ բոլորին հայտնի «Պատրո Դավոյին» գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում Դավիթ Գալստյանը կրկին կկալանավորվի։

Gorcararhayeli.am -ին հայտնի դարձավ, որ նա այս պահին պատրաստվում է ներկայանալ ԱԱԾ, ասել է, թե Դավիթ Գալստյանը չսպասեց, որ ԱԱԾ աշխատակիցները գան և նրան տանեն մեկուսարան, այլ ինքակամ պատրաստվում է քիչ անց ներկայանալ ԱԱԾ մեկուսարան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 28-ին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker