ԱշխարհՔաղաքականություն
Եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա ապրանքների, առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը «անհիմն» է համարում իր դեմ Ֆրանսիայի մեղադրանքները, որ հնչեցվել են երեկ՝ օգոստոսի 15-ին, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո արված հայտարարության ժամանակ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ նշելով, թե Լաչինի միջանցքի փակ լինելու մասին պնդումները «անհեթեթություն» են:
Ադրբեջանը կրկին հիշեցրել է Աղդամի ճանապարհն օգտագործելու իր առաջարկը և նշել.
«Ֆրանսիական կողմը քաջատեղյակ է, որ եթե հայ բնակիչներն իրոք կարիք ունեն ամենօրյա ապրանքների, դրա համար ադրբեջանական կողմն առաջարկել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը և այլ այլընտրանքային ուղիներ»: