ԵՀ-ում չեն մեկնաբանում Apple-ի դեմ Telegram-ի գանգատը հակամենաշնորհային մարմիններ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել Է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ Telegram մեսենջերը, որից աշխարհում օգտվում Է 400 միլիոն մարդ, Եվրահանձնաժողով գանգատ Է հարուցել Apple կորպորացիայի կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման դեմ, որոնք վերաբերում են App Store հավելվածների խանութին:
«Ցավոք սրտի, այս փուլում մենք մեկնաբաություններ չունեք այդ հարցի վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ին ասել են Եվրահանձնաժովում՝ հրաժարվելով նույնիսկ հավաստել գանգատի ստացումը:
Ինչպես հուլիսի 30-ին հաղորդել Է Financial Times թերթը, Telegram-ը Եվրահանձնաժողով գանգատ Է հարուցել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման դեմ, որոնք վերաբերում են App Store հավելվածների խանութին:
Ընկերության դիմումում, որը հասցեագրված Է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետ Վեստագերին, որը պատասխանատու Է մրցակցության հարցերի համար, մասնավորապես, ասված Է, որ Apple-ը պետք Է «օգտատերերին թույլ տա հնարավորություն ունենալու ծրագրային ապահովումը բեռնելու App Store-ի սահմաններից դուրս»: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ավելի վաղ ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ Apple-ը փորձում Է հիմնավորել 30 տոկոս չարդարացված բարձր միջնորդական վարձատրությունը հավելվածները մշակողների համար: