Աշխարհ

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին: 

Սիրիայի խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին միաձայն  ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այդ գործում մեծ էր հայ պատգամավորների դերը։ 

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker