ԿարևորՀասարակություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան զոհեր և տուժածներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով կա 5 զոհ և 10 տուժած, որոնցից 7 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։  

Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker