Աշխարհ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Այս մասին հայտնում է eurointegration.com.ua-ն։

Ինչպես գրել է Զելենսկին Twitter-ում, նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու հարցում անսասան դիրքորոշման համար», ինչպես նաև «նշել է Թուրքիայի հատուկ դերը հացահատիկի նախաձեռնության և դրա շարունակականության մեջ»։

Բացի այդ, կողմերը «բարձր են գնահատել անվտանգության ոլորտում թուրք-ուկրաինական համագործակցությունը»։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է «ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները»։

«Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական կարգավորման տեսլականը պետք է պահպանվի ցանկացած պարագայում, և պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար»:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker