ԱշխարհՔաղաքականություն

Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի ​​կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին.Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է լիարժեք օգտվել հարևան Թուրքիայի հետ բարելավվող քաղաքական մթնոլորտից՝ կարգավորելու երկկողմ հարաբերությունները՝ չնայած տասնամյակներ շարունակվող վեճերին:

Սակայն Հունաստանի վարչապետն ընդգծել է, որ դա չի նշանակում, որ Թուրքիան «էապես փոխել է» իր դիրքորոշումը երկուս երկրի միջև հիմնական վեճերի վերաբերյալ, գրում է apnews.com-ը:

Միցոտակիսն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել է՝ նախաձեռնել նոր «հաղորդակցման ուղիներ» և պահպանել «հանգստության շրջան»։

Սպասվում է, որ այս տարվա վերջին երկու երկրների միջև բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան Հունաստանի Սալոնիկ քաղաքում։

Այնուամենայնիվ, Հունաստանի վարչապետն ասել է, որ Էրդողանի՝ ԵՄ-ին ձգտելու գործընթացը չի կարող լինել Կիպրոսի հարցի հաշվին. կղզու մի մասը 1974 թվականից ի վեր օկուպացրել են թուրքական ուժերը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ բանակցություններից հետո Միցոտակիսը պատմել է, որ ինքն Էրդողանին ասել է, որ թուրք-եվրոպական հարաբերությունների բարելավումը չի կարող բացառել Կիպրոսի խաղաղության համաձայնագիրը, և որ հարցը չի կարող «անտեսվել»:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker