Աշխարհ

Թալիբներին ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանը որոշում դեռ չի կայացրել. Պեսկով

Նախօրեին «Թալիբան» շարժումը հայտարարեց, որ արդեն պատրաստ են ներկայացնել կառավարության նոր կազմը։

Ռուսաստանն առայժմ թալիբների ճանաչման հետ կապված ոչ մի որոշում չի կայացրել, պետք է տեսնել, թե որքանով են նրանց խոստումներն ու գործողությունները համընկնում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին «Թալիբան» շարժումը Թուրքիային, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, Պակիստանին և Կատարին հրավեր է ուղարկել ՝ մասնակցելու կառավարության կազմի հայտարարման առիթով կազմակերպված միջոցառմանը։ Տեղեկությունը հաղորդել Է Al-Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով շարժման իր աղբյուրը:

«Դուք գիտեք, որ թալիբների ճանաչման վերաբերյալ դեռ ոչ մի որոշում չի կայացվել ։ Բացի այդ, դուք նաև գիտեք, որ, իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Իսկ գլխավորն այն է, որ մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե որքանով են թալիբների խոստումները, նրանց հայտարարությունները համապատասխանելու իրենց ապագա գործողություններին», – լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել թալիբների հրավերը, արդյոք մասնակցելո՞ւ է Աֆղանստանի կառավարության նոր կազմի ներկայացման արարողությանը։

Պեսկովի խոսքով ՝ կարևոր է հասկանալ, թե դա ինչպիսի կառավարման համակարգ կլինի՝ և՛ համակարգային առումով, և՛ անհատական։

Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker