
«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն հրապարակմանը, թե իր եղբոր՝ Գոռ Համբարձումյանի և ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի նախագահ Սայեն Հայրապետյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել նախ Մարմարաշեն համայնքում, որն էլ շարունակվել է Մասիս քաղաքում։ Ըստ նույն հրապարակման Գոռ Համբարձումյանը կիրառել է գազային ատրճանակ։
«Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջանում ովքեր և ինչ նպատակով են տարածում նման տեղեկություններ, բայց կրկնում եմ այն սուտ է։ Խորհուրդ կտամ այդ շրջանակներին լուրջ գործերով զբաղվել»,- ասաց Համբարձումյանը։