Մշակույթ
Լուսինե Կիրակոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը երեկ ծանր վիճակում ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս մասին «Գործարար Հայելի»-ին հայտնեց Էրեբունի բժշժկական կենտրոնից:
«Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության մեքենայով: Անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է: Սակուրացիան ցածր է եղել, խիստ թոքային անբավարարություն է ունեցել»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: