
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 439 նոր դեպք, ապաքինվել է ևս 560 մարդ: Արձանագրվել է մահվան 16 դեպք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է: