ԿարևորՀասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք. մահացել է 46 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 246 603 վերջին մեկ օրում` 9202 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 26810 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 293 760 անձ` վերջին մեկ օրում 1668 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7016 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1377 է:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker