Աշխարհ

Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի 106 մլն դոլարի դրամաշնորհ

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինայի իշխանություններին տրամադրել 106 մլն դոլարի դրամաշնորհ։ Այս մասին տեղեկացրել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Կիեւը այդ միջոցները կստանա երկրի վերականգնմանն ուղղված երկկողմ կոնֆերանսից հետո։ Միջոցառումը նախատեսված է այս տարվա փետրվարի 19-ին։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում Ճապոնիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կհայտարարեն երկու պետությունների միջեւ համագործակցության յոթ առաջնահերթ ուղղությունների մասին։ Խոսքը վերաբերում է նաեւ Կիեւի եւ Տոկիոյի փոխգործակցությանը տարածքների ականազերծման եւ IT-տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ։

Բացի այդ, կողմերը նախատեսում են ստորագրել ավելի քան 10 տարբեր փաստաթղթեր։ Խոսքը համաձայնագրերի մասին է, որոնք կկարգավորեն Ճապոնիայի եւ Ուկրաինայի միջեւ հետագա համագործակցության ուղղությունները։

Մինչ այդ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը իր «Բ պլանում» ներառել էր ճապոնական ֆինանսավորումը՝ ԱՄՆ-ից դրամական միջոցների ուշացումների ֆոնին։ Ուկրաինացի պաշտոնյաները, այնուամենայնիվ, ակնկալում են ԱՄՆ Կոնգրեսի դրական որոշումը Ուկրաինային միջոցների հատկացման մասին։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker