Հասարակություն

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք։

Դուք ձեր հերոսության, բայց միեւնույն ժամանակ մե՛ր վախի եւ թուլամորթության, մե՛ր հավատի սասանման, մե՛ր հաստատակամության կորստի հավերժ խորհրդանիշը դարձաք։

Մենք թշնամուն զիջեցինք նախ մեր հոգին, ապա արժանապատվությունը, ապա մեր երջանիկ ընտանիքները եւ վերջապես Հայրենիքը։ Ու կորցրեցինք ձեզ, կորցրեցինք իրար։

Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք, եւ անիծված լինենք հավիտյանս, եթե այդ պարտքը շատ արագ չհատուցենք։

Սիրում եմ ձեզ ձեր մայրերի չափ, հպարտ եմ ձեզանով ձեր մայրերի չափ, կարոտում եմ ձեզ ձեր մայրերի չափ, ուզում եմ ձեզ մոտ գամ՝ ձեր մայրերի չափ։

Բայց պարտք ունենք ձեր առաջ, այն մարելուց հետո միայն կհանդիպենք»,- գրել է նա։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker