Քաղաքականություն

Նախագահ Խաչատուրյանը Կոմֆորտ Էրոյին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ դեռևս 1990-ականներից արդյունավետ շփումներ է ունեցել խմբի հետ և բարձր է գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունն ու բազմաշերտ վերլուծությունները, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական որոշումների կայացման գործում:

Կոմֆորտ Էրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել են խմբի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker