Սպորտ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ուկրաինացիների հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվեց Անտոն Կորոբովին, Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով՝ Անդրեյ Վոլոկիտինին։ Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Կիրիլ Շեւչենկոյի, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով՝ Վոլոդիմիր Օնիշչուկի հետ։

Ուկրաինան վաստակեց 14 միավոր եւ կսպասի առաջին տեղին հավակնող Ֆրանսիայի եւ Ադրբեջանի թիմերի դիմակայության արդյունքին։

Հայաստանի հավաքականը 12 միավորով զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից։

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker