ԲիզնեսՀասարակությունՏնտեսություն

ՈՐԱԿՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

«Պետա Ֆարմ» կաթնամթերքի արտադրանքը սպառողին իր արտադրանքով ներկայացել է 2018 թվականից։ «Պետա Ֆարմ»-ի արտադրանքը առկա է Երևանի գրեթե բոլոր խանութներում, սուպերմարկետներում և լայն սպառում ունի որակի և համեմատաբար մատչելի գնի շնորհիվ: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը «Պետա Ֆարմ» կաթնամթերքի արտադրության տնօրեն Դավիթ Պետանյանի հետ:

Պարոն Պետանյան, որո՞նք են «Պետա Ֆարմ» ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի տեսականիները, և արդյոք սպառողներին սպասվո՞ւմ է հաճելի անակնկալ նոր տեսականիների առումով:

– Արտադրում ենք թթվասեր, կաթնաշոռ, թան, մածուն, կաթ, չամիչով քաղցր կաթնաշոռ, որը նորույթ է մեր ընկերությունում և շուկայում սպառողների կողմից դրական աձագանքների է արժանացել: Արտադրում ենք նաև կարագ, ռեժան, քամած մածուն։ Մյուս տարի ցանկանում ենք ընդլայնել մեր արտադրության տեսականին՝ ունենալ պանրի արտադրություն, որում կներառվեն ավանդական չանախ, լոռի, պարմեզան և ֆետա պանիրների տեսականին: Այս նպատակն իրագործելու համար արտերկրից տեխնոլոգներ կհրավիրենք, որպեսզի մեր տեխնոլոգները վերապատրաստվեն նրանց մոտ, և իրենք էլ կարողանան պատրաստել այդ (պարմեզան, Ֆետա և այլն) տեսակները։

– Պարոն Պետանյան, արտադրության որակի բարելավման և տեսականու ընդլայնման համար ինչպիսի՞ բարփոխումներ, տեխնիկական ինչպիսի՞ վերազինում եք իրականացրել։

– Արտադրամասը նախկինում շատ աղքատ էր զինված, արտադրողականությունը փոքր էր. ընդամենը մեկ տոննա կաթ մթերելու և վերամշակելու հնարավորություն ուներ: Ժամանակի ընթացքում շուկան նվաճելով, դանդաղ, բայց հաստատուն տեմպերով, շուկայում պահահանջարկի ավելացմանը զուգընթաց՝ արտադրամասը վերազինել ենք նոր հոսքագծերով: Նկատենք, որ շուկայի պահանջարկը անընդհատ փոփոխվում է, սպառողը ցանկանում է ձեռք բերել ավելի լավ ապրանք առավել մատչելի գնով, ինչը ենթադրում է անընդհատ ներդումներ անել, մշտապես աշխատել որակի և ինքնարժեքի վրա։ Ժամանակի ընթացքում ներդրումներ ենք կատարել, ֆինասվորումը եղել է մեր շահույթի հաշվին՝ վարկային միջոցներ ներգրավելով։ Այսօր հասել ենք նրան, որ օրական 2-3 անգամ ավելի շատ կաթ ենք մթերում:

Շուկայում էլ բավականին դրական արձագանքներ ունեք՝ կապված մեր արտադրանքի որակի հետ: Սակայն դեռևս ներդրումներ անելու կարիք կա: Հեռանկարում նախատեսում ենք անպայման ներդրումներ կատարել թե՛ նոր տեխնոլոգիաների, թե ինքնարժեքի նվազեցման հետ կապված: Այժմ փորձում ենք արտերկրից նոր հոսքագծեր ձեռք բերել, որոնց շնորհիվ կավելացնեք մածունի ու թթվասերի արտադրողականությունը և կկարողանանք բարելավել շուկայի պահանջարկը, քանի որ այն աստիճանաբար կայուն աճում է, իսկ այս պայմաններով հնարավոր չէ բավարարել պահանջարկը։ Նաև կոսմետիկ վերանորոգում ենք իրականացրել արտադրամասի տարածքում։

Պարոն Պետանյան, քանի՞ աշխատատեղ եք ապահովում։

– Այժմ ունենք 25 աշխատատեղ, բայց եթե մեր ծրագրերը ի կատար ածվեն՝ պանրի արտադրության հետ կապված, ապա մյուս տարի աշխատատեղերը կավելանան 25-30%-ով, ինչը Զովունի համայնքում նկատելի խթան է արտագաղթի վերացման և բնակչության կենսամակարդակի հնարավորինս բարձրացման համար։

– Որպես գործարար-արտադրող՝ ի՞նչ կասեք հարկային դաշտի մասին, ինչպե՞ս է այն գործում հեղափոխությունից հետո։

– Հարկային դաշտը հեղափոխությունից հետո շատ ավելի կայունացած է, տեղի-անտեղի ստուգումներ չեն իրականացվում: Այսինքն՝ սահմանված հարկերը բարեխղճորեն վճարելու դեպքում խնդիրներ չեն առաջանում, չեն նեղացնում, ինչը չեմ կարող ասել նախկին ժամանակների համար:

– Որպես ղեկավար՝ ի՞նչ եք պահանջում Ձեր աշխատողներից, և ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր հաջողության գրավականը։

– Աշխատանքի ընդունելիս շատ եմ կարևորում մարդկային լավագույն որակները: Ինչպես մայրն է իր երեխայի համար սրտացավ, հոգի ներդնելով կերակուր պատրաստում, ըստ իս՝ նույնպիսի նվիրումով, ջերմությամբ ու լավ տրամադրությամբ էլ պետք է սննդի արտադրությունում առաջնորդվել: Իսկ հաջողության գրավականը միանշանակ որակյալ արտադրանքն է, մեր պարագայում՝ որակյալ կաթնամթերքը։

– Պարոն Պետանյան, իսկ որտեղի՞ց եք մթերում կաթը։

– Տարբեր տեղերից ենք մթերում, բայց հիմնականում Սևանի, Ապարանի տարածաշրջաններից և էջմիածնից։ Ունենք մեր լաբորատորիան, կաթն ընդունելուց առաջ բոլոր պարամետրերը ստուգվում են՝ թթվայնությունը, յուղայնությունը, կաթի մեջ եղած ջրի առկայությունը, որից հետո միայն անցնում է վերամշակման:

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker