Հասարակություն

Պարեկները փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերել

Բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները պարբերական են: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Հերթական արդյունքն արձանագրել են պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները։ Նրանք ստուգել են վառելափայտով բարձված երեք մեքենա։ Վարորդների հայտնածով՝ փայտանյութը ձեռք էին բերել «Իջևանի անտառտնտեսությունից»։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փայտանյութերի ձեռք բերման օրինականությունը պարզվում է։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker