Աշխարհ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ՝ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՃԿՈՒՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում առկա ուսուցման կազմակերպման հարցում հարկ է ցուցաբերել ճկունություն եւ պարապմունքների մի մասն իրականացնել օնլայն, եթե դա իր հետ դասավանդման որակի անկում չի բերի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ռուսաստանի նախագահի խոսքով, մասնակցի դիստանցիոն ձեւաչափով կրթության կազմակերպման անցումը հնարավոր է, որպեսզի մեծ թվով երեխաների կուտակումից խուսափեն։ Նախագահ Պուտինը առաջարկել է նաեւ կրթության անհատական կուրս սահմանել, իսկ լաբորատոր պարապմունքներն իրականացնել խմբերով եթե չկա ռիսկ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահը նկատել է, որ հարկ է կրթության կազմակերպմանը, ներկայիս բարդ պայմաններում մոտենալ ստեղծագործաբար։