ԱշխարհՔաղաքականություն

Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված առճակատման սրվելու շուրջ, որը մասշտաբային բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերում, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի :

Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker