Հասարակություն

Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. 500-ից ավելի մեքենա մնացել է ճանապարհին


Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ ճանապարհին: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն 3 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը:

Պատճառը Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր տանող ճանապարհների մերկասառույցն է, որը դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker