ԿարևորՏեսանյութերՔաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանի ու Գնել Սանոսյանի ախորժակը արգելավայրերին է հասել՝ վառելափայտ են հանում. Նարինե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման նախարարների “թեթև ձեռքով” առաջին անգամ թույլատրվել է բնության հատուկ պահպանվող տարածքների բնակիչներին, մոտակայքից փայտ պաշարել։

Դա նշանակում է, որ արգելոց, արգելավայր, ազգային պարկերից կարելի է փայտ հանել, ինչը, որ հատուկ պահպանվող տարածքների կանոնակարգով, կախված պահպանման ռեժիմի խստությունից, մի շարք օրենքների խախտում է։

Ավելի ստույգ․ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։

Ցանկում նշված 8 մարզեր․ Լոռի, Տավուշ, Կոտայք, Սյունիք, Արագածոտնւ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ։ Նման հրամանով կառավարությունը փաստացի լեգալիզացրել է անօրինական ծառահատումները։

Սրա մասին է “Մեկ թեմայի շուրջ” հաղորդման այս թողարկումը։

Մանրամասները՝  լրագրող Նարինե Կիրակոսյանի տեսանյութում :

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker