Սպորտ

Վազգեն Թևանյանը նվաճեց Տոկիոյի ՕԽ-ի ուղեգիր

 Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վազգեն Թևանյանն ուժերը չափեց Լեհաստանից Մագոմեդմուրադ Գաձիևի հետ հետ: Եվրոպայի չեմպիոն Թևանյանը հաղթեց 4:2  հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս մրցաշարուն օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ հասած մարզիկները:

Ավելի վաղ ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker