Բիզնես

Վստահ եմ՝ Ռուսաստանն իր դերը կկատարի, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արարատ Միրզոյան

Վստահ եմ՝ մեր բարեկամները եւ առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վերադառնում եմ Ստեփանակերտից։

Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։

Մատակարարումներն ապահովվում են։

Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները եւ առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- գրել է Միրզոյանը։

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker