Տարածաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ ավելացել է սահմանի ձգվածությունը. ԱԱԾ տնօրենը զորամաս է այցելել
2020 թվականի դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստոերաբաժանումներից փուլային տարբեևրակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից:
Նոր ձեւավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված կիջոցների հաշվին շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանային ուղեկալներ:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ եւ մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների եւ դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արմեն Աբազյանն իր խոսքում նշեց, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:
Եթե դրան ավելացնենք նաեւ սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչեւ ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչեւ մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:
Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր եւ դիտման կետեր:
ԱԱԾ տմօրենը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ պայմաններին: