Հասարակություն

Տարբեր տեսակետներ կան․ ԱԻ նախարարը`պայթյունի պատճառների մասին

Չենք կարող ասել, թե կոնկրետ որն է եղել պայթյունի պատճառը։ Տարբեր տեսակետներ կան այս մասով, սակայն եթե փորձեք ԱԻՆ-ից այդ հարցի պատասխանը ստանալ, մենք չենք կարող պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Այդ գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։  

Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե պնդումներ կան, որ միայն հրդեհից չէր կարող այդպիսի պայթյուն տեղի ունենար։

«Մեր ֆունկցիան որոնողափրկարարական աշխատանքներն են ու հրդեհաշիջումը։ Այդ մասով մենք ամբողջությամբ կրում ենք պատասխանատվություն»,- ասաց նախարարը։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker