Սպորտ

Տիմո Վերները մտադիր է հեռանալ «Չելսիից»

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները դժգոհ է իր կարգավիճակից գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում։ Եթե իրավիճակը չփոխվի, գերմանացի ֆուտբոլիստը հաջորդ ամռանը կփորձի փոխել ակումբը, հաղորդում է The Telegraph-ը։

Վերները տանուլ է տալիս բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ մրցակցությունը հիմնական կազմում տեղի համար։

Վերների համար դժգոհության եւս մեկ առիթ է եղել Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Յուվենտուսի» դեմ չխաղալը։ Թոմաս Տուխելն օգտագործեց հինգ փոփոխություն, սակայն Վերները մնաց պահեստայինների նստարանին։ Անգլիական թիմը պարտվեց 0։1 հաշվով։

Վերները 2020թ․ հուլիսին է 53 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսի» գերմանական «ՌԲ Լայպցիգից»։ Անցած մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!
Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker