ՏեսանյութերՔաղաքականություն

Փաշինյանը ղալաթ է անում. ես նրան 24 ժամ եմ տալիս.Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սարգսյանը Մոնտե Կառլոյում խաղատանը զինվորներից գողացված գումարներն է պարտվել։ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Փաշինյանի ասածին` վերջինիս 24 ժամ ժամանակ տալով։

Սարգսյանի խոսքով` երկար տարիներ այդ կեղծ լուրը տարածվում էր։

«Ես այն ժամանակ չէի պատասխանում, քանի որ նախագահ էի, մեր անվտանգության ծառայություններն ինձ էին ենթարկվում և պետք է ասեին՝ այդ ինֆորմացիան պահում են և այլն։ Սակայն Փաշինյանը ղալաթ է անում. ես նրան 24 ժամ եմ տալիս` կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Չներկայացրեց փաստ` մորթելու եմ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը «եթե»-ներով է խոսում իրականում, և եթե նման փաստ հայտնաբերեն իրեն վերաբերող, ապա ինքը երկրի ամենավերջին մարդը կլինի։

Սարգսյանը հավելեց` Բադենի մասին էլ էին այդպիսի բան ասում` չիմանալով, որ Բադեն քաղաքում խաղատունը 19-րդ դարում է եղել, իսկ Մոնակոյում առհասարակ Սարգսյանը վերջին 15 տարիներին չի էլ եղել։

Ցույց տալ ավելին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close

Գործարար Հայելի

Խնդրում ենք անջատել Ad Blocker